ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էլմար Մամեդյարով Այս մեկ տարվա ընթացքում Ղարաբաղյան հարցում առաջընթաց չի եղել

Էլմար Մամեդյարով Այս մեկ տարվա ընթացքում Ղարաբաղյան հարցում առաջընթաց չի եղել
29.09.2019 | 16:59

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ անցած 12 ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել՝ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ: «Կարևոր է նշել, որ ՄԱԿ ԳԱ-ի նախորդ տարվա ընդհանուր քաղաքական բանավեճերը չեն հասցրել հակամարտության քաղաքական կարգավորման ոչ մի առաջընթացի՝ չնայած վերջին երկու տարիներին երկու պետությունների առաջնորդների ուղիղ շփումներին և ԱԳ նախարարների հանդիպումներին»,- ասել է Մամեդյարովը: Նա հավելել է, որ Երևանը իր հայտարարություններով վիժեցնում է գործընթացը և խոչընդոտում քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը տրամադրված է առավելագույնս շուտ հիմնախնդրի լուծմանը: Մամեդյարովը նաև նշել է, որ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող և չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ